‘ՏԸՀ ՀՀԿ-ական նախագահը «գայղթակղվել» ու կեղծել է քվեարկության արդյունքները. Մեղադրանք ‘

1532

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՔԾ-ում ում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը (ՀՀԿ) քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի և քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1 հասցե՝ այնտեղ տեղակայված թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելու նպատակով: Ապա հավելում են ամենախայտառակ ու զավեշտալի պահը՝ նշելով, թե «կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, նշված երկու արձանագրություններում և գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով կեղծել է թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները և արձանագրության կեղծված երկու օրինակները գրանցամատյանի հետ հանձնել ընտրատարածքային հանձնաժողովին»: Այսինքն, ըստ ՀՔԾ-ի, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը քվեարկության արդյունքը կեղծել է ինքն իրենով, կողմնակից լինելով «այո»-ին, ու չդիմանալով արձանագրության հետ մենակ մնալու գայթակղությանը:

Ինչեւէ, ըստ ՀՔԾ-ի, «կատարած հանցագործության համար Հենրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելուհամար»:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Միջազգային այլ կազմակերպությունների արձագանքն ու Հայաստանի հանրության շահը’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոյի կուսակցությունը դուրս է եկել ռադայի իշխող դաշինքից’