‘ՏԸՀ-ների 3712 անդամներից չեն ներկայացել 12-ը’

1184

Մայիսի 5-ին ժամը 7-ին մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում ձևավորված 464 տեղամասային ընտրայան հանձնաժողովները գումարել են նիստեր: ՏԸՀ-ների 3712 անդամներից չեն ներկայացել 12-ը: Նրանցից 8-ը նշանակված են եղել «Ժառանգության», 2-ական անդամներ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ՀՅԴ-ի կողմից: Այս մասին ժամը 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը, բնականաբար, հայտարարել է, թե այս պահի դրությամբ դրոշմակնքման համար նախատեսված թանաքանյութի հետ կապված որևէ ահազանգ չկա:

Հեղինակ՝ «Փաստինֆո»

  

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովի անդամը անձնագրային տվյալները չի լրացրել’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ. Աջափնյակի 16-րդ թաղամասում ընտրակաշառք են բաժանում’