‘Տիագու Մենդեշ. ««Բարսելոնա»-ն հիմա «թռչում» է, բայց մենք նրանից չենք վախենում»’

875

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Տիագու Մենդեշը անդրադարձել է իր թիմի ելույթներին.

«Շաբաթ օրվա հաղթանակը շատ կարևոր էր` «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղերից առաջ: «Ռայո Վալեկանո»-ն միշտ մեզ համար խնդիրներ է ստեղծում: Գավաթային խաղից առաջ այդ երեք միավորը մեզ ուժ կհաղորդի:

Մենք բոլորս հիացած ենք Գրիզմանի խաղով: Նա հարմարվել է «Ատլետիկո»-ի խաղին, գոլեր է խփում և բարձր մակարդակով է ելույթներ ունենում: Գրիզմանը թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստ կդառնա:

«Բարսելոնա»-ն հիմա «թոչում» է, յուրաքանչյուր խաղի հետ նրանք ավելի լավ են իրենց դրսևորում, Մեսսին և Նեյմարը շատ լավն են: Մենք կարող ենք կանգնեցնել նրանց միայն այն դեպքում, եթե միավորված լինենք: Հիանալի է մրցակցել «Բարսելոնա»-ի հետ: Չենք վախենում նրանցից»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկո»-ն հունվարի 28-ին սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնա»-ին

Նախորդ հոդվածը‘Դեֆուրը հեռացվեց խաղադաշտից` գնդակը միտումնավոր իր նախկին թիմի երկրպագուների կողմն ուղարկելու համար(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վենգերը հույս է հայտնել, որ Պաուլիստան հունվարի 26-ին կդառնա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ’