‘Տիբեթ. Միջազգային կամպանիա՝ հանուն լայն ինքնավարության’

1711

Տիբեթի վտարանդի կառավարությունը միջազգային կամպանիա է նախաձեռնել՝ հանուն Տիբեթի ժողովրդի լայն ինքնավարության:

Տիբեթի վտարանդի կառավարության ներկայացուցիչների կարծիքով՝ անհրաժեշտություն է ծագել ցրել մի շարք առասպելներ, որոնք աշխարհին են պարտադրվում չինական քարոզչության կողմից: Մասնավորապես՝ ընդգծվում է, որ «միջին ճանապարհի» քաղաքականությունը Տիբեթի համար իսկական ինքնավարության պահանջն է, բայց ոչ անկախությունը Չինաստանից:

Տիբեթի կառավարությունը հնդկական Դհարամսալայում է անցյալ դարի 50-ականներից, երբ Չինաստանն օկուպացրեց Տիբեթը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին ԱԳՆ հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն` Կիևի քաղաքապետ’