Տիբո Կուրտուան վիրահատվել է

132

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան օգոստոսի 17-ին հաջողությամբ վիրահատվել է, հաղորդում է «Արքայական ակումբի» կայքը:

«Տիբո Կուրտուան այսօր հաջողությամբ վիրահատվել է: Վիրահատությունն անցկացրել է բժիշկ Մանուել Լեյեսը՝ Մադրիդի «Ռեալի» բուժանձնակազմի վերահսկողությամբ: Դարպասապահն ապաքինման գործընթացը կսկսի առաջիկա օրերին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կուրտուան մարզման ժամանակ ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, ինչի պատճառով չի կարողանա խաղադաշտ վերադառնալ առնվազն մինչև 2024 թվականի ապրիլ: Բելգիացուն փոխարինելու համար «Արքայական ակումբը» Լոնդոնի «Չելսիից» վարձավճարով ձեռք է բերել իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային:

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ․ Լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի կոչման հավակնորդները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարը