Տիբո Կուրտուա․ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն դեմ են Սուպերլիգայի ստեղծմանը, բայց իրենք ճիշտ նույն բանն են անում

393

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կայացրած որոշումները։

«Հաջորդ տարվա նոյեմբերին մեզ սպասվում է աշխարհի առաջնությունը, այնուհետև մինչև հունիս շարունակելու ենք հանդես գալ մեր ակումբների կազմերում։ Այդ կերպ վնասվածքներն անխուսափելի են։

Ֆուտբոլիստների մասին ոչ ոք չի մտածում։ Հունիսին կայանալու է նաև Ազգերի Լիգայի չորս հանդիպում։ Եվ այդքան ծանրաբեռնված գրաֆիկից հետո ունենալու ենք ընդամենը երկու շաբաթ արձակուրդ։

Եթե մենք չբարձրաձայնենք այս խնդրի մասին, այդ կառույցները ոչինչ չեն ձեռնարկի»,- բելգիացի դարպասապահի խոսքեր է մեջբերում ESPN-ը։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» նոր տիտղոսային հովանավորի փնտրտուքների մեջ է