‘Տիբո Կուրտուա. «Չելսին» ճիշտ վարվեց՝ Մոուրինյոյին ազատելով’

1156

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան գտնում է, որ ակումբը ճիշտ է վարվել, երբ դեկտեմբերին Ժոզե Մոուրինյոյին ազատեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Բելգիացի դարպասապահը գտնում է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն այլ ընտրություն չուներ, քան մարզչի փոփոխությունը։ Իսկ անհաջող մեկնարկը Տիբոն բացատրում է վատ նախամրցաշրջանային պատրաստությամբ։

«Դժվար է բացատրել՝ ինչու մեր մրցաշրջանն այդքան վատ սկսվեց։ Հնարավոր է՝ դա մեր նախամրցաշրջանային վատ պատրաստության արդյունքն էր, որը շատ մակերեսային էր։

Մենք մարզումները վերսկսեցինք հուլիսի 16¬ին, իսկ 6 օր անց խաղացինք «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ։ Մենք չհասցրինք լավ մարզավիճակի հասնել։ Հետո Անգլիայի սուպերգավաթի խաղը տանուլ տվեցինք «Արսենալին» և ձախողեցինք Պրեմիեր լիգայի մեկնարկը։ Ամեն ինչ գալարաձև ընթացավ։

Այդ փուլում մարզչի փոփոխությունն անհրաժեշտ էր, ոչ մի կասկած չունեմ դրանում։ Շատ հանդիպումներ ավարտեցինք ոչ ոքի և շատ գոլեր բաց թողեցինք։ Որոշ հանդիպումներում ես կարող էի ավելի լավ հանդես գալ»,¬ ասել է Կուրտուան։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում հանդես եկող ուկրաինացի ֆուտբոլիստները հրավեր չեն ստացել ազգային հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Ես կվազեմ, ճնշում կգործադրեմ ու կվիճեմ, բայց՝ կզսպեմ ինձ»’