‘Տիգրան Առաքելյանը համաներմամբ ազատ կարձակվի. Համաներման նախագիծը’

1744

Այսօր առավոտյան Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ քննարկելու է և, ամենայն հավանականությամբ, դրական եզրակացություն է տալու Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկին: Հնարավոր է, որ պատգամավորների որոշ առաջարկությունների արդյունքում համաներման նախագծի տեքստը որոշակի փոփոխությունների ենթարկվի, սակայն այն քննարկվելու է արտահերթ կարգով և մեկ ընթերցմամբ:  Չի բացառվում, որ ԱԺ-ն այսօր այն քննարկի նաև լիագումար նիստի ընթացքում, իսկ այս քառօրյայի ընթացքում նախագիծն ընդունվի ամբողջությամբ:Այս մասին գրում է 1in.am-ը:

Ճիշտ է, նախագիծը գաղտնի է պահվում, սակայն մեզ հաջողվել է ձեռք բերել նախագծի օրինակը, որը և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ ամբողջությամբ:

Իհարկե, համաներման ինտրիգն այն է, թե արդյոք այն կտարածվի նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա: Նախագծին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ օրինագծի ընդունումից հետո ազատ կարձակվի ոչ միայն Տ. Առաքելյանը, այլև վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, և 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի` խուլիգանություն, հատկանիշներով: Վ. Ավետիսյանին էլ առաջադրվել է խարդախության մեղադրանք:

Ինչ վերաբերում է Տ. Առաքելյանին ազատ արձակելուն, ապա չի բացառվում, որ նրա հանդեպ կիրառվի գրեթե բոլոր համաներումների ժամանակ կիրառվող այսպիսի դրույթ՝ «առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածներ, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են պատժի մեկ քառորդը»: Տ. Առաքելյանը, ինչպես նշեցինք, դատապարտվել է 6 տարի ազատազրկման և մոտ 2 տարի 2 ամիս գտնվում է կալանավայրում, այսինքն` նա արդեն կրել է պատժի մեկ քառորդ մասը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Պատժից ազատել`

1) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

2) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից գրկելու հետ չկապված պատիժ:

2. Պատժից ազատել, այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է նշանակվել:

3. Պատժից ազատել հետևյալ անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում Է նշանակվել՝

1) աոաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

2) 60 տարին լրացած անձանց.

3) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից գրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

6) այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

4. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք դատապարտվել են՝

1) աոավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, բան պատժի մեկ երրորդը:

5. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ Անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է նշանակվել՝

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկում եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը:

6. Քրեական հետապնդում չհարուցել եւ քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-֊րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով՝

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից գրկելու հետ չկապված պատիժ.

2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

3) սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, բան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:

7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատել՝

1) երկու երրորդով՝ անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) կիսով չափ՝ սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) մեկ երրորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

4) մեկ քառորդով

ա. դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

բ. սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

5) Մեկ քառորդով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով. 133-րդ հոդվածի 3-րդ մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով. 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով. 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 233-րդ հոդվածով. 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-֊րդ մասով. 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 280-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

6) վեց ամսով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 132-րդ հոդվածով, 132.2- րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 269-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-֊րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ մասերով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 311.1-ին  հոդվածի 3-րդ և 4-րդ  մասերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ մասով, 327-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-իդ մասով, 357֊րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րղ և 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի:

9. Համաներումը չկիրառել՝

1) սույն որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.

2) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում՝

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտովորյալ հանցագործություն կատարելու համար.

3) այն անձանց նկատմամբ, որոնք նախնական կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում սույն որոշման կիրառման օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) մինչև սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան.

5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.

6) այն անձանց նկատմամբ, որոնք մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը.

7) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 139-֊րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 141-րդ հոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.

8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

10) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:

11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:

13. Սույն որոշման կատարումը վերապահել՝

1) դատարաններին՝

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել  կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անցձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում  է դատարանը՝ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանին՝ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) հետաքննության և նախաքննության մարմիններին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին՝ այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին՝ այն անձանց նկատմամբ, որոնք՝

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

6) կարգապահական գումարտակի հրամանատարին՝ այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:

14.  Հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների կապակցությամբ օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

15. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:

16. Հաշմանդամության հիմքով սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:

18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո:

19. Համաներումն անձի նկատմամբ կիրառվում է համաներման ակտի՝ անձի համար առավել բարենպաստ դրույթի կիրառմամբ:

20. Հանցագործությունների համակցության դեպքում սույն որոշումը յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ կիրառվում է առանձին: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված և պատիժ կրող անձի նկատմամբ տվյալ կանոնը կիրառելի չէ, և նման դեպքում սույն որոշումը կիրառվում է՝ հիմք ընդունելով անձի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:

21. Կարգապահական գումարտակներում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նախորդ հոդվածը‘Մաուրո Իկարդին կփոխարինի Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան հետաքրքրվում է Ասադի հորեղբոր ունեցվածքով’