‘Տիգրան Առաքելյանին դիմավորեցին Սարյանի պուրակում. Տեսանյութ’

1835

Այսօր վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստերի դահլիճից համաներման կիրառմամբ ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ով արդեն երկու տարուց ավել է, ինչ կալանավորված էր: Տիգրանին ողջունելու նպատակով այսօր երեկոյան Սարյանի արձանի հարակից տարածքում էին հավաքվել մի քանի տասնյակ քաղացիական ակտիվիստներ:

Լրագրողների հետ զրույցում Տիգրանը նշեց, որ այս հավաքները կարծես ավանդույթ են դարձել, երբ համախոհներից ինչ-որ մեկը ազատվում է ռեժիմի ճիրաններից, բոլորը հավաքվում են այստեղ, ողջագուրվում իրար, բարևում:

iLur.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում դատավորի այսօր կայացրած վճիռը, Տիգրանը պատասխանեց, որ ինչպես ապօրինի ձերբակալեցին, այնպես էլ՝ ապօրինի բաց թողեցին և ոչ  մի իրավական գնահատական չի կարելի տալ դատավճռին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսում՝ արտագաղթի հաշվին. Մամուլ’