‘Տիգրան Խզմալյանը` Շուշան Պետրոսյանին. Դժվար է ընդդիմադիչր չլինելը’

1324

Ռեժիսոր Տիգրա Խզմալյան պատասխանը «Ֆեյսբուքում» պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ժամանակ հնչեցրած հարցին «Դժվար չէ՞ միշտ չինել ընդդիմադիր».

Դժվար չէ միշտ ընդդիմադիր լինելը?\” հեգնանքով տրված Ձեր հարցին կասեմ, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրոում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը: Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական Հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը: Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3 ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15% քաղցած են մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, եւ այս ամենը նույնպես պաշտունական տվյալներով: Որտեղ մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված իսկ պետական աշխատանքի հիմանական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը: Որտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են հեռուսատեսային աղբով ու օտարածին կլկլոցով: Դժվար է այս պայմաններում չլինել ընդդիմադիր: Եւ անհնար է հաշտվել այս խայտառակության հետ, եթե ունես մարդկային ու ազգային արժանապատվություն: Եւ անհնար է արվեստով զբաղվել, ձեւանալով, որ ամեն ինչ ճիշտ է եւ այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրություն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին: Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ: Ընդունեք իմ կարեկցանքը:

Նախորդ հոդվածը‘Պապարացիները հարձակվել են Բեն Աֆֆլեքի վրա եւ վախեցրել նրա դստերը’
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ’