‘Տիգրան Խզմալյան. Ոստիկանությունը ձերբակալություններ է պատրաստում’

1172

Այսօր առավոտյան Կոմիտաս 5 Ա հասցեում 3 բանվոր են աշխատել, որոնք բնակիչների բողոքներից հետո դադարեցրել են աշխատանքները և լքել շինհրապարակը: «Փաստինֆո»-ին ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորը տեղեկացրել է նաև, որ այսօր համեմատաբար հանգիստ է վիճակը Կոմիտաս 5-ում և որ այս պահի դրությամբ շինհրապարակում տեխնիկա և բանվորներ չկան: Տարածքում գտնվում են քիչ թվով ոստիկաններ, բնակիչներ և նրանց աջակցող ակտիվիստներ:

Խզմալյանի խոսքով՝ «Ոստիկանությունը տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պատրաստվում է որոշ ակտիվիստների ձերբակալել»:

Ռեժիսորը չցանկացավ անուններ տալ, սակայն նշեց, որ այսօրվա տվյալներով՝ նոր ձերբակալվածներ դեռ չկան:

Նախորդ հոդվածը‘Մոսկվան Սարգսյանի «արցունքներին» չի հավատում. Դարձյալ չեն ընդունում’
Հաջորդ հոդվածը‘Արցախում պատրաստվում են ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարություններին’