‘Տիգրան Մեծ պողոտայում քարաթափման վտանգ է եղել’

985

Հուլիսի 8-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի 4-րդ հարկի արտաքին պատից քար է թուլացել. առկա է ընկնելու վտանգ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարներն ապամոնտաժել են քարը:

Նախորդ հոդվածը‘Վթար Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն այսօր գտնվում Է ճակատագրական իրավիճակում. Մամուլ’