‘Տիգրան Ուրիխանյանը՝ բռնության դեպքերի մասին. Նման բաները պատահական չեն լինում ‘

1283

«Բարգաված Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հույս ունի, որ իրավապահները հնարավորինս կբացահայտեն Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման հանգամանքները:

«Որեւէ այլ բան ասել հնարավոր չէ, բացի նրանից, որ ցավալի է, հույս ունեմ, որ իրավապահները հավուր պատշաճի կաշխատեն եւ կբացահայտեն, իսկ մեղավորները կպատժվեն», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Ուրիխանյանը:

Պատգամավորը նշեց, թե չի կարող ասել՝ որքանով Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունը կապ ունի օրերս ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի եւ Սուրեն Սարգսյանի նկատմամբ հարձակումների հետ:

«Բնականաբար, տեղեկատվության չեմ տիրապետում, բայց կրկնում եմ, հույս ունեմ, որ ոստիկանությունը հնարավորինս արագ կբացահայտի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման բաները պատահական չեն լինում», — ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան անհայտ անձը հարձակվել է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա նրա տան շքամուտքում եւ հարվածել է նրա դեմքին: Հիվանդանոցում Մանուկյանին ուղեղի ցնցում են ախտորոշել: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, դիմակավոր մարդիկ հարձակվել են ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրան: Իսկ դեկտեմբերի 8-ին հարձակում են գործել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի  եւ Մանվել Եղիազարյանի վրա: 

Նախորդ հոդվածը‘Ժառանգություն. Բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում’