‘Տիգրան Ուրիխանյան. Ամեն ինչ հարկավոր է անել մինչեւ քվեարկության օրը ‘

1154

ԲՀԿ-ն ավագանու ընտրությունների արդյունքում ցանկանում է իրականացնել հստակ փոփոխություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:

«Ընտրությունների արդյունքում պետք է տեղի ունենան փոփոխություններ, սկսենք Երևանից: Մենք ուզում ենք, որ երևանյան երթևեկելի հատվածները լինեն ուղիղ, հարթ ու բարեկարգ, որ ստորգետնյա անցումները ոչ թե լինեն նախնադարյան համայնական հասարակարգի հարիր վիճակում, այլ քաղաքակիրթ, բարեկարգ ու օգտագործելի»,- շեշտեց նա:

Ուրիխանյանը վստահեցրեց, որ ամեն ինչ հարկավոր է անել ընտրությունների օրվան նախորդող շրջանում, ինչը պահանջում է ահռելի կազմակերպչական աշխատանք, քանի որ ընտրությունների օրը շատ ավելի քիչ բան է տեղի ունենում:

«Եթե ուժերը միավորվեն, կանգնեն խնդրի լուծմանն ուղղված պայքարի դեմ` ընտրակեղծիքների հարցը կլուծվի, այն կհասցվի նվազագույնի: Երևանի ավագանու ընտրությունները կուսակցական ընտրություններ են ու եթե նախագահականին չենք մասնակցել, ինչու պիտի ավագանու ընտրություններին չմասնակցենք»,- մանրամասնեց Տիգրան Ուրիխանյանը:

Պատասխանելով՝ լրագրողի այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական շրջանում կզբաղվի բարեգործությամբ՝ ԲՀԿ խոսնակը հստակեցրեց, որ բարեգործություններ անում է ոչ թե ԲՀԿ-ն, այլ անհատի («Գագիկ Ծառուկյան»-խմբ.) հիմնադրամը, իսկ ԲՀԿ-ն երբեք չի զբաղվել բարեգործությամբ: 

Նախորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. Եթե այցելությունը շատ լուրջ քաղաքական իմաստ ունենա, ես ինքս կհամոզեմ Տեր-Պետրոսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայում Հենրիխ Մխիթարյանի «տենդ» է տարածվել’