‘Տիգրան Ուրիխանյան. Այս պահի դրությամբ ծրագրված հանդիպումներ օրակարգում չկան’

843

Այս պահի դրությամբ ծրագրված հանդիպումներ օրակարգում չկան, բայց դա չի նշանակում, թե սկիզբ դրված համագործակցությունը շարունակական չի լինելու, որովհետև, անշուշտ, կան պայմանավորվածություններ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Այդ պայմանավորվածությունները ձեզ արդեն հայտնի քաղաքական ուժերի հետ են: Ես այս պահին հնարավորություն չունեմ օրակարգի մասին տեղեկություն տալու, քանի որ ձևավորված բան չկա»,- ասաց Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն արդեն իսկ հանդիպումներ ունեցել է Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Կանխվել է ինքնասպանության փորձ, բախվել են մեքենաներ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոյի առաջարկը դուր չի եկել Ֆլորենտինո Պերեսին’