‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է’

855

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետական կուսակցության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է: iLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե «ԲՀԿ-ի առավելությունն այն է, որ թշնամի չունի, և այն բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ է՝ ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի», ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, և այլն»: Այնուամենայնիվ, խոսնակից փորձեցինք ճշտել՝ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հարաբերությունները կարո՞ղ է բնութագրել որպես ջերմ: Այս հարցին Ուրիխանյանը միևնույն պատասխանը տվեց՝ աշխատանքային:

Պատասխանելով մեր մեկ այլ հարցի, թե Օսկանյանի՝ «Նուվել դ’Արմենի» պարբերականին տված հարցազրույցից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա ակնարկում է, թե ինքը կարող է լինել ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն, Ուրիխանյանն ասաց.

«Ես կուզեի, որ բոլորը սպասեին ԲՀԿ-ի պաշտոնական որոշմանը, և այդ ժամանակ խոսնակը, այսինքն՝ ես, ավելի անկաշկանդ կլինեմ տեսակետ հայտնելու»:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը ծավալուն հարցազրույց է տվել «Նուվել դ’Արմենի» պարբերականին՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի, Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերությունների ու այլ թեմաների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսական ԶԼՄ-ները՝ Սերժ Սարգսյանի առողջական վիճակի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործով» խոստում չկատարած ևս մե՞կը’