‘Տիգրան Ուրիխանյան. Գիտակցեք՝ ինչ եք անում ու մնացեք սահմանների մեջ (Տեսանյութ)’

258

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր հատկապես ակտիվացել էին ՀՀԿ խմբակցության պատգամաբվորներ: Անգամ այնպիսիք, որոնց անունը անհայտ է հանրությանը, իրենց պարտքը համարեցին ԱԺ ամբիոնից զորակցություն հայտնել իշխանոթւոններին՝ «քննադատելով» ընդդիմությանը, մեղադրելով «թշնամու ջրաղացին ջուր լցնելու», «հանրապետության նախագահին (երեւի նկատի ունեն Սերժ Սարգսյանին-խմբ.) վիրավորելու» եւ այլ «մահացու մեղքերի» մեջ:

Ի պատասխան, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ տվեց ՀՀԿ-ականներին չափի մեջ մնալ:

«Տե՛ղը բերեք: Վախեցաք, թե չվախեցաք, վախեցեք նրանից, որ 40 տոկոսանոց աղքատություն եք ձեւավորել, ու մենք ձեզ դրա մասին ենք ասում: Վախեցեք նրանից, որ մարդիկ Հայաստանը լքում են ոչ թե նրա համար, որ արդեն սնունդ եւ դեղորայք ձեռք բերելու միջոց չունեն, այլ որ փայն եք մտնում մարդկանց վերջի կոպեկներով առած հացի ու դեղի մեջ», — ասաց պատգամավբորը:

Նա մեջբերեց 2015-ի պետբյուջեի նախագծի ծախսային բաժնից մի հատված.

«Ջրային եւ օդային ավազանի մոնիթորինգ՝ 154 միլիոն դրամ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում – 44,5 մլն դրամ, վարչական օբյեկտների նորոգում – 652 մլն դրամ, կուտակային համակարգի ներդրում, այսինքն՝ մեզ թալանելու համակարգի ներդրում – 13 մլն դրամ, պետական կարիքների համար ապրանքների ծառայությունների գնման համար կողմնորոշիչ գների մեթոդաբանական վերլուծական եւ տեղեկատվական ծառայությունների համար – 80 մլն դրամ, հարկային վարչարարության արդիականացում — 1 մլրդ 206 մլն դրամ եւ պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի մեջ «այլ ծախսեր»՝ 10 մլրդ 809 միլիոն դրամ:

Էս եք անում 40 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրում: Ու էսօրվա սահմանադրությունը խախտոմները մտածում են՝ ոնց փոխել Սահմանադրությունը, որ լավ լինի: Նորից եմ ասում՝ տեղը բերեք: Դուք այս անգամ գործ ունեք ոչ թե ինչ-որ ժամանակ չհաջողված ընդդիմադիր գործողությունների հետ, այլ ուժի հետ, որին չփորձեք դեգեներատիվ փոփոխությունների արդյունքում ձեւավորված երեւույթների շուրթերով «արյան բաղնիքների» մասին խոսելով վախեցնել: Գիտակցեք՝ ինչ եք անում ու մնացեք սահմանների մեջ», — ասաց Տիգրան Ուրիխանյանը:  

Նախորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Տե՛ղը բերեք. գործ ունեք ուժի հետ, որին չփորձե՛ք արյան բաղնիքների մասին խոսելով՝ վախեցնել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում կաշառակերները նախընտրում են ինքնասպան լինել’