‘Տիգրան Ուրիխանյան. Ես կասկածում եմ, թե Երևանում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը’

1189

Ես կասկածում եմ, թե Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ Չարենցավանում արած հայտարարությունը, թե «երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել»:

Ուրիխանյանի խոսքով՝ բազմաթիվ երևանցիներ, ու ոչ միայն երևանցիներ, ունենալով շատ ավելի բարձր վարձատրություն կամ սեփական նյութական բարիքներ, միջոցներ, հրաժարվում են սեփական երկրում այդ աշխատանքից, այդ աշխատավարձից կամ սեփական գործերից:

«Չեն ուզում, ունեն իրավունք չուզենալու: Թող որևէ մեկը համոզի, որ 130 հազար դրամով ՀՀ քաղաքացին կարող է ապահովել իր ընտանիքը, հոգալ տարատեսակ ծախսեր, կոմունալ վարձավճարներ անել, տարրական կերպով հանգստանալ գոնե բնության գրկում՝ սեփական երկրում և այլն: Իսկ ի՞նչ կա էդտեղ զարմանալու, նույնիսկ եթե չեն ուզում»,- ասաց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում խարդախության կասկածանքով 8 հայ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ’