‘Տիգրան Ուրիխանյան. Թող մեկնաբանեն կոմպետենտ մարդիկ’

960

«Ավելի կոմպետենտ է, որպեսզի մեկնաբանի նախագահը կամ իր կողմից լիազորված անձինք, ես ընդամենը իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ մեկ բան եմ միշտ ասել. սևով սպիտակի վրա կան գրված օրենքներ և հատկապես՝ քրեական օրենսգիրքը, որի հետ մենք վերջերս հարկադրված ենք լինում առնչվել, կցանականամ, որպեսզի ՀՀ-ում բոլոր հանցագործությունները ուսումնասիրվեն և բացահայտնվեն միայն դրանց դրույթների համաձայն, որևէ այլ նկատառում կամ հանգամանք այստեղ անընդունելի է»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով վերջերս Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված կոշտ քննադատությունը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Տիգրան Ուրիխանյանը հավանական է համարում նման հայտարարություններից հետո Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը, ԲՀԿ խոսնակն ասաց, որ կոռեկտ չի համարում հավանական գործողությունների մասին խոսել, ինչպես ինքը նշեց՝ համենայն դեպս՝ իր դիրքից ելնելով: Նրա կարծիքով՝ հարցը կարելի է ուղղել կոմպետենտ մարդկանց, ովքեր իրավասու են ազատել կամ նշանակել գլխավոր դատախազին:

Նախորդ հոդվածը‘Լրացուցիչ 500 մլն դրամ՝ Արմավիրի ՔԿՀ-ի շինարարության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ծովինար Նազարյան. Հարցի միակ լուծումը գործը քննության վերադարձնելն է’