‘Տիգրան Ուրիխանյան. Վազգեն Մանուկյանին ուզում եմ հիշեցնել ժողովրդի՝ իր հանդեպ կարծիքը’

1625

Չեմ ուզում հավատալ, որ մինչ օրս բարեկրթության դիմակի տակ ապրել ու փորձել է քաղաքականությամբ զբաղվել այն անձնավորությունը, որը նման արտահայտություններ է թույլ տալիս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը iLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությանը:

Նշենք, որ Մանուկյանն այսօր ասուլիսի ընթացքում ասել էր հետևյալը. «Ամբողջ շրջանում ընդդիմությունը պայքարում էր օլիգարխների դեմ, երկիրը թալանողների դեմ, Ծառուկյան Գագիկի դեմ, էդ ո՞նց եղավ Ծառուկյան Գագիկը դառավ իրանց փրկիչը: Եթե ընդդիմությունն այդքան ցինիզմի է հասնում իր պրագմատիզմով, բա ի՞նչ էիք ուզում, ի՞նչ պետք է լիներ, տեղի է ունենում, ինչ տեղի է ունենում»:

Ուրիխանյանն ասաց՝ կցանկանար Մանուկյանին հիշեցնել, թե ժողովուրդը նրա մասին ինչ կարծիք ու գնահատական ունի:

«Եթե դա ասել է ոչ թե Վազգեն Մանուկյանը, այլ ինչ-որ պատվիրատուներ, որոնց ինքը արդեն երկար տարիներ ծառայում է, խոսքս ուղղում եմ նրանց, որպեսզի յանները քաշեն: Օգտագործում եմ առօրյա խոսակցական արտահայտություն, ժողովրդական արտահայտություն և ժողովրդական խոսքը օգտագործելիս Վազգեն Մանուկյանին ուզում եմ հիշեցնել ժողովրդի՝ իր հանդեպ կարծիքն ու գնահատականը: Ինչ-որ կոռեկտություն պահպանելու համար այսպես եմ արձագանքում»,- ասաց Ուրիխանյանը:

Փորձցինք ճշտել, թե ում նկատի ունի պատվիրատուներ ասելով: ԲՀԿ խոսնակն այսպես պատասխանեց. «Ժողորդին որ հարցնեք, ժողովուրդը կպատասխանի՝ Վազգեն Մանուկյանը ինչ գործունեություն է իրականացրել և իրականացնում»:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Չեմ պատրաստվում օլիմպիական կոմիտեի պարգևը ստանալ ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է սպորտի բնագավառի ներկայացուցիչների հետ’