‘Տիգրան Սարգսյանը թանկ է նստում քաղաքացիների վրա. Մամուլ’

1205

Ինչպես օրերս տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է օգտվել չարտերային չվերթերից, ինչը բավական թանկ է նստում մեզ վրա։ Եվ ահա, երեկ մեզ հաջողվել է պարզել, որ Տ. Սարգսյանի՝ Մոսկվա այցի համար հատուկ չվերթ կազմակերպելու նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 21 մլն, իսկ Բրյուսել այցի համար՝ ավելի քան 37.5 մլն դրամ։ Այլ կերպ ասած՝ Տ. Սարգսյանի՝ մեկ ամսվա մեջ երկու այցերը, ըստ «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ քաղաքացիներիս համար արժեցել են ավելի քան 58,5 մլն դրամ կամ մոտ 130 հազար ԱՄՆ դոլար։

Թերթը տեղեկացնում է, որ երկու չվերթերն էլ իրականացրել է նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը։ Ու եթե այսպես շարունակվի, ապա միայն Տ. Սարգսյանի նմանօրինակ չվերթերը կարող են ուղղակի դատարկել պետական առանց այդ էլ սուղ բյուջեն։ Համեմատության համար թերթը նշում է, որ, օրինակ, Գուսանագյուղի արտաքին գազատարի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է մոտ 8 մլն դրամ։

Նախորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանը չի ուզում տալ Վովա Գասպարյանի անունը’
Հաջորդ հոդվածը‘Ինքն իրեն չի հարկում. Մամուլ’