‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին’

1210

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան Time-ի ընթերցողները «Տարվա մարդ» են ճանաչել Հյուսիսային Կորեայի առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Նավալնի եղբայրների դեմ քրեական գործ է հարուցվել’