‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետի հետ’

840

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Սարգսյանն ու Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի  համագործակցության ծրագրեր մշակելով:

Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն, որին ներկա են եղել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Երշիկի արտադրության մեջ օգտագործվում է մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները տեղյակ չեն’
Հաջորդ հոդվածը‘Վրացական հատուկ ծառայությունները տեղեկացրել են, որ երկրում «տակից» ուրան են վաճառում’