‘Տիգրան Սարգսյանը նույնիսկ փաստաթղթերով է միլիոնատեր. Հայտարարագրեր’

2811

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես հայտնի է, մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ: Սակայն, այն, որ նա ծպտյալ միլիոնատեր է, որեւէ մեկը կասկած անգամ չունի: Ընդ որում, բոլորի համար պարզ է, որ Սարգսյանը, ինչպես շատ այլ պաշտոնյաներ, իր ունեցվածքի հիմնական մասը գրանցում է ոչ թե իր, այլ ուրիշ անձանց անուններով: Սակայն, պարզվում է, որ անգամ իր անունով Տիգրան Սարգսյանը բավականին գումար եւ ունեցվածք ունի հայտարարագրած, որը որեւէ առնչություն՝ նրա ստացած աշխատավարձի հետ ունենալ չի կարող: Բավականին մեծ ունեցվածք կա գրանցված նաեւ Տիգրան Սարգսյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի անունով, ում հայտարարագրում նշվում է, որ ինքը տնային տնտեսուհի է: Այսինքն,  որեւէ տեղ չի աշխատում:  Կարելի է պատկերացնել, որ եթե այսքան գումար Տիգրան Սարգսյանը հենց իր անունով է հայտարարագրել, ապա որքան ունեցվածք ունի վերջինս՝ գրանցված այլ անձանց անուններով:

Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի հայտարարագրում նշվում է, որ ինքը ունի 6 անշարժ գույք, հասցեն եւ տեսակը չի հրապարակվում, մեկ շարժական գույք, բանկում ունեցել է 35 մլն դրամ, 859 հազար դոլար, ավելի քան 29 մլն դրամ ավանդից ստացած տոկոսավճարներ: Բացի դա, Սարգսյանը տարվա կտրվածքով ստացել է նաեւ 3 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, եւ 211 հազար դասախոսության վճար:

Տիգրան Սարգսյանը հայտարարարգրել է նաեւ 2 բնակարան, 2 առանձնատուն, հողամաս եւ ավտոտնակ, եւ 4 մլն 840 հազար դրամի բաժնետոմսեր:

Հաջորդ հայտարարագրում արդեն տոկոսավճարները ավելանում են՝ 24 մլն, 18 մլն եւ 300 հազար դրամ: 2013-ի հայտարարագրում անշարժ գույքը նորից 6-ն է, բանկում՝ մոտ 13 մլն դրամ, մոտ 1 մլն դոլար, տարեկան կտրվածքով աշխատավարձը՝ 9 մլն 340 հազար դրամ, 290 հազար դասախոսության վարձավճար, ավանդի տոկոսավճարներ՝ 13 մլն 375 հազար, 291 հազար դրամ, 27 մլն դրամ:

Տիգրան Սարգսյանի կինը 2011-ի համար հայտարարագրել է 4 անշարժ գույք, 3 շարժական գույք, բանկում՝ 15 մլն դրամ եւ 129 հազար դոլար, 3 մլն դրամ ավանդից տոկոսավճար եւ 10 հազար եվրո՝ վարձակալությունից եկամուտ:

2012-ի համար վարչապետի տիկինը հայտարարագրել է 4 անշարժ գույք, 3 շարժական գույք, բանկում 15 մլն դրամ, 138 հազար դոլար, ավելի քան 4 մլն դրամ՝ ավանդից ստացած տոկոսավճար, 10 հազար եվրո՝ վարձակալության եկամուտ:

Տիգրան Սարգսյանի եւ նրա տիկնոջ հայտարարագրերի տվյալները՝ Բրարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովից:

 

Նախորդ հոդվածը‘Մի քանի եզրակացություն՝ «տրանսպորտային կոնֆլիկտից» ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ը 65 միլիոն դրամի խոսել է’