‘Տիգրան Սարգսյանը վերադարձել է արձակուրդից’

760

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատեւ արձակուրդից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը եւ ընդգծել է, որ այսօրվանից վարչապետը բնականոն աշխատանքի է անցել:

 Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հուլիսի 11-13-ը պրոֆիլակտիկ բուժզննում է անցնել եվրոպական բուժհաստատություններից մեկում:

Հարցին, թե ինչո՞ւ է պրոֆիլակտիկ բուժզննման համար Տիգրան Սարգսյանը մեկնել արտասահման, չի՞ վստահում մեր առողջապահական համակարգին, Հարություն Բերբերյանը պատասխանել է, որ Տիգրան Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում արդեն անցել էր եւ եւս մեկ պրոֆիլակտիկ բուժզննման անհրաժեշտություն առաջացավ` այս անգամ արտասահմանում:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ առայժմ չի մեկնաբանում Պռոշյանի ընտրությունների արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Բանակի մարտունակությունը շարունակաբար բարձրացվելու է’