‘Տիգրան Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն հուշագիր են ստորագրել’

778

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԵՏՀ մամլո ծառայությունը:

«Հուշագրի ստորագրման նպատակն է` խորացնել ԵՏՀ և Հայաստանի միջև փոխգործակցության: Հայաստանին հնարավորություն կտրվի նաև ներկա գտնվելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՀ կոլեգիայի նիստերին»,- հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:

Նախորդ հոդվածը‘Կենսաթոշակային հիմնադրամի կառավարման լիցենզիա ստանալու նպատակով 2 ընկերութուններ դիմել են ԿԲ’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 7-ին կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը. Այն արտագաղթի մասին է’