‘«Տիգրան Սարգսյանից բացի հրաժարական պետք է տա նաև Սերժ Սարգսյանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ օֆշորային պատմության մասին. Ամենաընթերցված ‘

1521

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.am-ի ամենաշատ դիտումներ ունցող տաս կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ: 

7or.am.  «Տիգրան Սարգսյանից բացի հրաժարական պետք է տա նաև Սերժ Սարգսյանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ օֆշորային պատմության մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ եթե պարզվի, որ իրականությանը համապատասխանում է «Հետք» էլեկտրոնային օրաթերթի հրապարակումը, ապա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անշուշտ պետք է հրաժարական տա։

–Ես Էդիկ Բաղդասարյանին ճանաչում եմ 30 տարի և վստահ եմ, որ նա ուրեմն փաստեր ունի նման հրապարակում անելու համար։ Նա խոստացել է հետևողականորեն շարունակել և հետամուտ լինել այդ հրապարակմանը, իսկ ես իր համառությանը վստահում եմ, –«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Արզումանյանը։

Հարցին՝ դատախազությանը Տիգրան Սարգսյանի դիմելը արդյոք չի՞ վկայում այդ պատմությունը պարտակելու մտադրության մասին, Ա. Արզումանյանը պատասխանել է.

–Վստահ եմ, որ մարդիկ պետք է ստիպե՛ն, և դատախազությունը, փաստերի ճնշման ներքո, ստիպված լինի կիրառել օրենքը։

Օֆշորային գոտում իրականացրած այս մութ գործարքների փաստն ապացուցվելուց հետո, Ա. Արզումանյանի համոզմամբ, հրաժարական պետք է տա ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլև ընդհանարպես նրա գլխավորած կառավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը։

–Եթե երկրի ղեկավարը վստահում է կառավորության ղեկը մի մարդու, ով ապօրինաբար գումարներ է վաստակել և թալանել է երկիրը, ապա անշուշտ բոլո՛րը պետք է հրաժարական տան,– նշել է Ա. Արզումանյանը։

Այս ամենը պետք է հանգեցնի նաև քրեական պատասխանատվության, ինչը նրա խոսքերով՝ ոչ թե իր անձնական կարծիքն է, այլ օրենքի պահանջը։

Նախորդ հոդվածը‘Աշակերտները համացանցում տեղադրել են ուսուցչի ինտիմ լուսանկարները. Ամենաընթերցված ‘
Հաջորդ հոդվածը‘«Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային». Ամենաընթերցված ‘