‘Տիգրան Սարգսյանի ասուլիսը (ուղիղ)’

1041

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը Մատենադարանում: 

Ասուլիսի մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել, իսկ բոլոր լրատվամիջոցները հղում են անում «Հրապարակին»: Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն էլ երեկվանից չի պատասխանում մեր հեռախոսազանգերին` հնարավորություն չտալով ճշտելու` արդյո՞ք տեղեկատվությունը հավաստի է: Մեզ հետաքրքրում է նաեւ, թե արդյո՞ք «վարչապետին ամենաանհաշտ քննադատած թերթերի ու կայքերի» թվում նաեւ iLur.am-ի ներկայացուցիչը կարող է ներկա լինել, որովհետեւ նման հրավեր խմբագրություն չի ուղարկվել: Քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակված այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հերքվել, կարելի է փաստել, որ Տիգրան Սարգսյանն իր նախագահի օրինակով, բոլոր լրատվամիջոցների թվում տեսնում է միայն նրանք, որոնց «ամենաանհաշտ քննադատությունը» վարչապետի սրտովն է: 

Հետաքրքիր է իմանալ հարցերի այն շրջանակը, որոնք վաղն ուղղվելու են Տիգրան Սարգսյանին: Չէ ՞-որ տարին վարչապետի համար բավական հագեցած է եղել` 120 միլիոնանոց դեկորատիվ բիոզուգարաններից մինչեւ օֆշորային սկանդալ, 31 միլիոն դրամ արժեցած չարտերային թռիչքներից` մինչեւ «գազային համաձայնագրեր»:


Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը հայ ժողովրդին հայերենով շնորհավորել է Նոր տարվա և Ծննդյան տոների կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը պատասխան է տալու, ու վերջ’