‘ՏԻգրան Սարգսյանի «գիտելիքահեն տնտեսության» անկումը. «Ժողովուրդ»’

1062

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները, թե Հայաստանի ապագան տեսնում է որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն։ Նա այդ մասին խոսել է պարբերաբար՝ 2010թ. սկսած։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեղաշարժ է գրանցել Հայաստանն այս «ոլորտում». իհարկե բացասական։ Համաշխարհային բանկի սահմանած «Գիտելիքահեն տնտեսության ինդեքս 2013»-ում Հայաստանը նահանջել է միանգամից 13 կետով և 146 երկրի մեջ զբաղեցրել 71-րդ տեղը։

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանն այս հարցում 7 կետով, իսկ Ադրբեջանը՝ 15 կետով բարելավել են իրենց դիրքերը։ 2013թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, և Համաշխարհային բանկն այն դեռ չի հրապարակել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում Երևանում. «ՀԺ»’