‘Տիգրան Սարգսյանի եղբայրն այլեւս «Նաիրիտ»-ի փոխտնօրենը չէ ‘

1385

Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հրաժարական է ներկայացրել Նաիրիտ գործարանի գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալ Աշոտ Սարգսյանը, ով միաժամանակ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Նաիրիտ մամլո խոսնակ Անուշ Հարությունյանն այսօր iLur.am-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը: Նա նշեց, որ Սարգսյանը պաշտոնից ազատվել է հուլիսի 1-ից՝ իր դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ Սարգսյանի անունը կապվում է Նաիրիտում կատարված ֆինանսական,  մեքենայությունների հետ, և ըստ հրապարակումների, նա ամսական ստանում էր ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ: Ուշագրավ է, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից այն ժամանակ, երբ բացահայտվեց վարչապետի անվան հետ կապված օֆշորային հայտնի սկանդալը: 

Նախորդ հոդվածը‘Պայքար փոխանցումներով’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդ գործիչների ֆորում Քութաիսիում ‘