‘Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին ‘

904

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ վարչապետն ասել է. «Չնայած մեր համագործակցության և բարեկամության մեծ պատմությանը՝ դեռևս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար»: 

Իոանիս Տաղիսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանաքերը՝ հայ-հունական հարաբերությունների հետագա ընդլայնման և ամրապնդման համար: Անդրադառնալով հաջողությամբ ընթացող Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին՝ դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Հունաստանը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին: 
Զրուցակիցները քննարկել են նաև ռազմական, կրթական և մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: 
 

Նախորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. Երբեք չգիտես, թե վաղը ինչ կլինի’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը միջնորդել է անթույլատրելի ճանաչել մի շարք ցուցմունքներ (Տեսանյութ) ‘