‘Տիգրան Սարգսյանն իր կամքով ներկայացել էր դատախազություն. Մամուլ’

1139

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

ՀՀ դատախազության 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, թե «առանց հանրության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցագործության դեմ»:

«ՉԻ»- Մենք էլ անընդհատ գլուխ էինք ջարդում, թե տեսնես ինչո՞ւ դատախազությունը չի կարողանում արդյունավետ պայքարել հանցագործության դեմ: Դու մի ասա՝ պատճառն այն է, որ հանրությունը չի վստահում դատախազությանը: Իսկ մեզ թվում էր, թե հակառակն է. հանրությունը դատախազությանը չի վստահում, որովհետև վերջինս հեչ արդյունավետ չի պայքարում հանցագործության դեմ: Լավ, ինչևէ, տոն օրով դատախազության տրամադրությունը չփչացնենք:

Ի դեպ՝ տոնական միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ միջոցառումը հենց դատախազության շենքում էր: Փաստորեն՝ Տիգրան Սարգսյանն իր կամքով ներկայացել էր: Ճիշտ չէ՞ր լինի արդյոք՝ տրանսպորտային ավելորդ ծախսերից խուսափելու նպատակով հենց տեղում էլ խափանման միջոց ընտրեին: Հավատացնում ենք՝ դատախազության նկատմամբ հանրային վստահությունը միանգամից կբարձրանար:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. արյունալի բախումներ Ալեքսանդրիայում’
Հաջորդ հոդվածը‘Էկվադորի իշխանությունները Սնոուդենի ճակատագրի շուրջ բանակցում են ՌԴ-ի հետ’