‘Տիգրան Սարգսյան. Եվրաինտեգրացիայի գործընթացը չի ընդհատվել’

717

Եվրոպական ինտեգրացիան մեր արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից մեկն է, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Քանի որ մենք ունենք հստակ դիրքորոշում, այն է` մենք պետք է կարողանանք մեր արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացիայի ենթարկել` հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ:

Մենք պարտավոր ենք խորացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական ուղությամբ, եւ դա մեր արտաքին քաղաքական հիմնական հարցն է մնում», — ասել է Սարգսյանը` պատասխանելով լրագրողի հարցին` «ինչ զգացումներ եք ունենում` եվրաինտեգրացիայի մասին մտածելիս»:

Ըստ Տիգրան Սարգսյանի,  եվրաինտեգրացման կուրսի անխափանության մասին հայտարարել է ինքը` Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հայտնի ասուլիսի ժամանակ:

«Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնելու ժամանակ նա (Սերժ Սարգսյանը-խմբ.) հայտարարեց, որ դա ամենեւին չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք եվրաինտեգրացիայից, այլ հակառակը` շարունակելու ենք նաեւ այդ ուղղությամբ մեր հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը», — ասաց վարչապետը: 

Նախորդ հոդվածը‘Գարեգին Բ. Սիրիայում քրիստոնեական համայնքները ահաբեկչության թիրախ դարձնելն անընդունելի է’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժ կարելի է ակնկալել արդեն մեկ տարվա ընթացքում’