‘Տիգրան Սարգսյան. Հարկային ոլորտը իմ անձնական հսկողության ներքո է լինելու ‘

968

Բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրավիճակին, թե ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը կոնկրետ իր ոլորտում, և ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները: Այս մասին այսօր, հոկտեմբերի 4-ին, Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կառավարության նիստերին մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ և ոլորտում տնտեսական աճի պոտենցիալի վերաբերյալ: Մենք պետք է բացառենք ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը ցավոք սրտի դեռևս առկա է Հայաստանի հարկային մարմիններում», — ասաց Սարգսյանը, հավելելով, որ խնդիրն իր անձնական հսկողության ներքո է լինելու:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում և նախարարները այսուհետև կրելու են դրա համար պատասխանատվություն:

Հաջորդ նիստին կսկսեն հաշվետվությունների լսումը, կզեկուցեն Կրթության և գիտության, Տրանսպորտի և կապի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարները:

«Այսօրվանից պատրաստեք այդ տեղեկանքները և մանրակրկիտ ուսումնասիրությունները հարկային պոտենցիալի և թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտականությունները», — եզրափակեց Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘2011թ. ԱԺ նախագահը ստացել է 43 միլիոն 671 հազար 30 դրամ եկամուտ’
Հաջորդ հոդվածը‘Իրանական ռիալն իջնում է ոչ թե օր օրի, այլ ժամ-ժամ’