‘Տիգրան Սարգսյան. 2013 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա’

982

ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց պետական բյուջեի նախագծի փիլիսոփայությունը և այն սկզբունքային կետերը, որոնց վրա հիմնված է այն:
«Նախ կուզենայի անդրադառնալ 2012 թվականի ստեղծված իրվաիճակին, որը ստեղծում է նախադրյալներ 2013 պետական բյուջեի կատարման համար: Ամփոփելով ազգային վիճակագրական վարչության կողմից ներկայացված քաղպաշտպանական տվյալները՝ սեպտեմբեր ամիսը ներառյալ, կարող ենք արձանագրել 7% տնտեսական աճ, իսկ բյուջեի դեֆիցիտը, որը ծրագրված էր 3,1%, ըստ մեր գնահականների՝ կլինի ավելի ցածր՝ 2,8%»,- նշեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ պետբյուջեի եկամտային մասը կատարվում է ամբողջությամբ:
Ըստ վարչապետի՝ առաջին անգամ ներկայացվում է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Ծրագրի ռիսկերի և դրանց կառավարման հնարավորությունները», քանի որ առաջին անգամ մանրակրկիտ գործոններով ու ցուցանիշներով է ներկայացվում այդ մեթոդաբանությունը:
«Նախագիծը հիմնված է լինելու երեք կարևորագույն սկզբունքների վրա, առաջինը՝ տնտեսության արդյունավետության ապահովումն է, երկրորդը՝ մարդկային կապիտալի զարգացումը, իսկ երրորդը՝ արդյունավետ ինստիտուտների առկայությունը»: Պետբյուջեի գերակշիռ մասն ուղղվելու է հինգ ոլորտներ՝ սոցիալական, պաշտպանության և հասարակական կարգի պահպանման, ազգային անվտանգության ապահովման ոլորտը, երրորդը՝ տնտեսության ոլորտը, չորրորդը՝ պետական պարտքի սպասարկման, իսկ հինգերորդ՝ համայնքների բյուջեների ֆինանսական համահարթեցման դոտացիաների ոլորտն է», — եզրափակեց վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Օսկանյանի փաստաբանը համոզված է, որ Հանթսմանները խոսելու են ‘
Հաջորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ‘