‘Տիգրան Սարգսյան. Doing Business ինդեքսում առաջընթացը կարևոր է, բայց շատ անելիքներ կան ‘

943

Կարևոր է, որ մենք Doing Business ինդեքսում հայտնվել ենք 32-րդ տեղում՝ 184 երկրների շարքում. դա բավականին լուրջ առաջընթաց է, բայց դեռ շատ անելիքներ կան: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրերս համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են հերթական համատեղ Doing Business 2013 զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը՝ բիզնեսի դյուրինության սանդղակում վեր բարձրանալով 23 կետով:

Ըստ վարչապետի՝ սա չափազանց կարևոր ինդեքս է, և բազմաթիվ երկրների ղեկավարներ այս ինդեքսը պահում են անձնական վերահսկողության տակ: Սարգսյանն ասաց, որ փոքր և միջին բիզնեսի ոլորտում, մասնավորապես՝ ջրամատակարարում, գազամատակարարում, աղբահեռացում, էլեկտրաէներգիա, պետք է թեթևացնել ծախսերը: Սարգսյանը հանձնարարեց էկոնոմիկայի, ֆինասների, արդարադատության նախարարություններին ու պետական եկամուտների կոմիտեին մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնել Doing Business-ի նոր ծրագիր:

Նախորդ հոդվածը‘Լավրովը խոստովանել է, որ հաճախ է հայհոյում, երբ իրեն չեն հասկանում’
Հաջորդ հոդվածը‘Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադաներում նվաճել են 16 մեդալ’