Տիխանովսկայան՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում

586

Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում՝ բրիտանական Financial Times պարբերականի վարկածով։

Բացի Տիխանովսկայայից՝ ցուցակում են ընդգրկվել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Թայվան կղզու նախագահ Ցայ Ինվենը և ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակին։

Սվետլանա Տիխանովսկայան աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում ընդգրկվել էր նաև անցյալ տարի։ Այն ժամանակ ցուցակում 12 կին կար, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄերկելը հեռանում է Նինա Հագենի երգի ուղեկցությամբ
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլի․ «Ես չեմ հանդուրժի կոռուպցիա բառն իմ ազգանվան կողքին»