Տիխանովսկին և Լոսիկը ՊԱԿ-ի «ահաբեկիչների ցուցակում» են

512

Հունիսի 27-ին Բելառուսի ՊԱԿ-ը «ահաբեկչական գործունեությանն առնչություն ունեցող կազմակերպությունների և անձանց» ցուցակում ավելացրել է 23 հոգու անուն։

Դրանց թվում են բլոգերներ Սերգեյ Տիխանովսկին և Իգոր Լոսիկը, որոնք արդեն դատապարտվել են համապատասխանաբար 18 և 15 տարվա ազատազրկման։ Ցուցակում հայտնված ևս 20 մարդ անցնում են թշնամանք հրահրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կոչեր հնչեցնելու վերաբերյալ հոդվածներով։

Մշտապես թարմացվող ցուցակում ընդգրկված են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և ակտիվիաստներ, այդ թվում՝ Սվետլանա Տիխանովսկայան։

Իրավապահները շարունակում են հաղորդել այն բելառուսցիների հետապնդումների մասին, որոնց գործողությունները կապված են Ուկրաինայում պատերազմի հետ։ Այսպես, այս շաբաթ «Весна» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել էր, որ ձերբակալվել է Մինսկի 41-ամյա բնակիչ Արտյոմ Պոնեվեժսկին, որը շենքի բակում լսել է «ռուս զինվորներին սպանելու կոչ անող երգեր»։

Փոխանցում է  BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ն հրթիռակոծել է Օդեսայի մերձակա հանգստավայրը, զոհվել է 18 մարդ
Հաջորդ հոդվածըԱ Սերիան գրանցել է Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» «Ինտեր»