Տիկնիզյան. «Եթե դա է հաղթանակի գինը, ես պատրաստ եմ վճարել»

249

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է «Զենիթի» դեմ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստանալը:

«Հիմա, երբ կրքերը հանդարտվել են, իհարկե ցավալի է, քանի որ ես հանդիպում եմ բաց թողնելու: Ես ուզում եմ ամեն մի խաղում ելույթ ունենալ 90 րոպե:

Ի՞նչ կարող եմ անել. սա ֆուտբոլ է: Եթե սա է հաղթանակի գինը, ապա ես պատրաստ եմ վճարել»,- Чемпионат-ի հետ զրույցում ասել է Նաիր Տիկնիզյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանը «Զենիթի» դեմ խաղի վերջնամասում հաղթական գոլ էր խփել, իսկ ավելացված ժամանակի 7-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվել էր խաղադաշտից:

Նախորդ հոդվածըԱրցախի ՄԻՊ-ը Սառնաղբյուր համայնքի քաղաքացիական զոհերի անունները
Հաջորդ հոդվածը«Ինտերի» հետաքրքիր ցուցանիշը