‘Տիկոյի օֆիս չհասած՝ աջի վրա. Մամուլ’

1432

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է այն տեղերի հասցեները, որտեղ մայիսի 5-ի ընտրություններից առաջ կարելի է քարոզչական պաստառներ փակցնել: Հասցեներից մեկն այսպիսին է. «Մանթաշյան 53 շենքի պատին՝ սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը»: Կա նաև այսպիսի հասցե. «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»:

«ՉԻ» — Սա, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական փաստաթուղթն է: Այն հանձնաժողովի, որի որոշումներով Հայաստանը նախագահ ու Ազգային ժողով է ունենում: Հարց է ծագում՝ արժե՞ նման հանձնաժողովից լուրջ ակնկալիքներ ունենալ: Դեռ լավ է, որ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման ժամանակ նույն ոգով չեն գրում՝ «բոլոր ընտրատարածքներից ստացված արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մի վախտ ձեն ա ստացել, մի ահագին էլ Րաֆֆին ա ստացել, իսկ մյուս թեկնածուները մնացել են բորդյուրին (չհասած Ստրեչ ձախի վրա՝ Վլեի բուդկի մոտ)»: Երևի մյուս անգամ հենց այդպես էլ կանեն: Միևնույն է՝ նրանց ամփոփումները որևէ մեկը լուրջ չի ընդունում: 

Նախորդ հոդվածը‘Մեռած հոգիների բաց նամակը Տի(գ)րան Մուկուչյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները’