‘Տիմոշենկոյին դատապարտած դատավորը փախել է’

1369

Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել  դատավոր Ռոդիոն Կիրեևի նկատմամբ, ով 2011 թ. Յուլյա Տիմոշենկոյին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման: Դատավորին մինչև 8 տարվա ազտազրկում է սպառնում՝ «կանխավ անարդարացի վճիռ արձակելու համար»:

Ուկրաինայի ՆԳՆ կայքում նշվում է, որ Կիրեեևն այս տարվա հուլիսի 2-ին անհետացել է  իրավապահների տեսադաշտից: Ավելի վաղ Ուկրաինայի դատավորների բարձրագույն որակավորման հանձնաժողովն առաջարկել էր Կիրեևին ազատել զբաղեցրած պաշտոնից:

2011 թ. հոկտեմբերին Կիևի դատարանը, Կիրեևի նախագահությամբ, Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 2009 թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս լիազորությունները գերազանցելու մեջ:

Փետրվարի վերջին նախկին վարչապետն ազատ արձակվեց կալանավայրից, ապա մասնակցեց նախագահական ընտրություններին: Իսկ հունիսի վերջին դատարանը որոշեց, որ գազային պայմանագրերի վերաբերյալ գործում հանցակազմը բացակայում է: Փոխանցում է ntv.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը որպես հանդիսատես կարող է աջակցել Բրազիլիային Գերմանիայի հետ խաղում’