‘Տիմոշենկոյի կուսակցությունը դուրս է եկել ռադայի իշխող դաշինքից’

1113

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ ի նշան բողոքի Արսենի Յացենյուկի՝ վարչապետի պաշտոնը պահպանելու:

Տիմոշենկոն այդ որոշումը համարել է միակ ճիշտ քայլը և խորհրդարանական մյուս խմբակցություններին կոչ է արել հետևել իրենց օրինակին: Մեկնաբանելով այդ որոշումը՝ Տիմոշենկոն նշել է, որ երեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության հրաժարականի քվեարկությունը ցույց է տվել, որ ոչ մի դաշինք էլ գոյություն չունի:

Երեքշաբթի Ուկրաինայի Գերագույն ռադայում քվեարկության է դրվել Արսենի Յացենյուկի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, որն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել: Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը խորհրդարան է ներկայացրել «Պյոտր Պոռոշենկոյի դաշինք» նախագահական խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն: Դրանից առաջ ուկրաինական խորհրդարանը, քննարկելով Յացենյուկի ներկայացրած հաշվետվությունը, կառավարության աշխատանքն անբավարար է գնահատել: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ՏԸՀ ՀՀԿ-ական նախագահը «գայղթակղվել» ու կեղծել է քվեարկության արդյունքները. Մեղադրանք ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան 15 հազարանոց զորք է կենտրոնացրել Սիրիայի սահմանին. Ermenihaber.am’