‘Տիմոշենկոյի վիճակը կրիտիկական է. փաստաբան’

868

Ուկրաինայի նախկին վարչապետ, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով ներկայումս անազատության դատապարտված Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կրիտիկական  է, հայտնում է УНИАН լրատվականը:

«Նա լոգարանում էր: Երբ ես ներս մտա, կարծեցի, թե մահացած է: Մի քանի րոպե նա ինձ չէր ճանաչում: Ես իհարկե մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ վիճակը կրիտիկական է»,- լրագրողներին ասել է Տիմոշենկոյի դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն:

Հիշեցնենք, որ այն բանից  հետո, երբ նախկին վարչապետի բանտախցում մշտական վիդեոհսկողություն է հաստատվել, Տիմոենկոն հրաժարվել է այնտեղ մտնել և ժամանակի մեծ մասն անցկացնում է լոգարանում:

Նախորդ հոդվածը‘«ՉԻ», Դավիթ Շահնազարյանին չես խաբի ‘
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը’