‘Տիմոշենկոն գնում է Մայդան եւ կառաջադրվի նախագահական ընտրություններում’

1196

Այսօր Խարկովի բանտից ազատ արձակված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն արդեն ժամանել է Կիեւ, եւ ճանապարհվել է Մայդան: Այդ մասին РИА Новости-ին ասել է «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Սանչենկոն:

«Ինքնաթիռը, որում Տիմոշենկոն էր, արդեն ժամանել է Կիեւի «Ժուլյաներ» օդանավակայան: Ես դիմավորել եմ նրան, ճանապարհվում ենք Մայդան»,- ասել է պատգամավորը:

Ազատ արձակումից անմիջապես հետո Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացումներ Կիևից’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի սահմանապահները Յանուկովիչին թույլ չեն տվել դուրս գալ երկրից’