‘Տիմոշենկոն ընդդիմության բանակցությունները Յանուկովիչի հետ անիմաստ է համարում’

764

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն քննադատել է ընդդիմության ներկայացուցիչների բանակցություններն իշխանության հետ՝ երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորման վերաբերյալ, փոխանցել է նախկին վարչապետի դուստր Եվգենյան: «Նրա կարծիքով՝ բանակցություններն անիմաստ են և անընդունելի: Դրանք կարող են հանգեցնել միայն կասկածելի փոխզիջումների: Իշխանությունը պարզապես ուզում է ժամանակ շահել: Մայրս դեմ է ցանկացած կիստ-պռատ միջոցների»,- ասել է Եվգենյան ավստրիական Die Presse պարբերականին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ շուտով «քաղաքացիները կհաղթեն», իսկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը կորցնում է վերահսկողությունը իրավիճակի վրա: Միևնույն ժամանակ՝ Տիմոշենկոն դրական է գնահատել այն փաստը, որ Եվրոպան վերջապես սկսել է խոսել ուկրաինական իշխանությունների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: «Սակայն դրա մասին պետք էր խոսել շատ ավելի վաղ: Պատժամիջոցներ պետք է մտցվեն առաջիկա օրերին, որպեսզի դրանք վերջապես առնչվեն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են բռնությունների համար: Նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին պետք է արգելել մուտք գործել ԵՄ՝ այն բանից հետո, երբ նրա ներքին գործերի նախարարը ոչինչ չի արել՝ իրավապահների կողմից բռնությունները դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է նախկին վարչապետի դուստրը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախ. Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները ‘
Հաջորդ հոդվածը‘2014-ի հունվարին Հայաստանում ինֆլյացիան կազմել է 2.8%, իսկ տարեկան ինֆլյացիան` 5.5%. Պաշտոնական ‘