‘Տիմոշենկոն համաձայնել է «մասնակի ներմանը»’

920

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն համաձայնել է բանտից ազատվելու տարբերակներից մեկին, որը եվրոպացի քաղաքական գործիչները քննարկում էին ուկրաինական իշխանությունների հետ: Խոսքը, այսպես կոչված՝ «մասնակի ներման» մասին է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, հայտարարել է ռադայում «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

Այս տարբերակի պայմանների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայ հոկտեմբերի կեսերին լեհ եվրապատգամավոր Մարեկ Սիվեցն իր բլոգում գրել էր.«Մասնակի ներումը նշանակում է Տիմոշենկոյի կալանքի ժամկետը՝ յոթ տարին, կրկնակի կրճատել: Եւ քանի որ նախկին վարչապետն արդեն կրել է կրճատված այդ ժամկետի կեսից ավելին, ապա հիմքեր կան նրա պայմանական վաղաժամկետ ազատման համար»: Միևնույն ժամանակ՝ Տիմոշենկոն, եվրապատգամավորի տեղեկություններով՝ ազատության դիմաց կվճարի 200 միլիոն դոլար տուգանք, ինչպես նաև՝ նա կզրկվի քաղաքացիական իրավունքներից՝ երեք տարի ժամկետով, այսինքն՝ չի կարող մասնակցել 2015 թ. Ուկրաինայում նախատեսված նախագահական ընտրություններին: Ավելի ուշ Եվրախորհրդարանի արտասահմանյան գործերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը հերքել է այս տեղեկատվությունը: «Եվրոպական խորհրդարանի հատուկ բանագնացները բացարձակապես չեն նշել, որ Տիմոշենկոն պետք է հրաժարվի իր օրինական իրավունքներից և դիրքորոշումից»,- ասել է Բրոքը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի Օնիշչենկոն հեռանում է’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ական նախարարը բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է իրականացնում. Մամուլ’