«Տինկոֆֆ-բանկի» նախկին սեփականատերը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

297

«Տինկոֆֆ-բանկի» նախկին սեփականատեր Օլեգ Տինկովը հրաժարվել է ռուսաստանյան քաղաքացիությունից։

Գարնանը գործարարը խիստ քննադատել էր ռուսաստանյան ներխուժումն Ուկրաինա, որից հետո ստիպված էր եղել վաճառել իր մասնաբաժինը բանկում։

«Ես պաշտոնապես հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից»,- «Ինստագրամում» գրել է Տինկովը և հրապարակել քաղաքացիությունից հրաժարվելու տեղեկանքի լուսանկարը՝ հոկտեմբերի 26-ի ամսաթվով։

«Հուսով եմ՝ շատ գործարարներ կհետևեն իմ օրինակին և կդադարեն աշխատել ֆաշիզմի համար, կձերբազատվեն իրենց բիզնեսներից և քաղաքացիությունից»,- գրել է գործարարը, որն այժմ ապրում է Լոնդոնում։

Հոկտեմբերին ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկացրել է նաև միլիարդատեր Յուրի Միլները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը 17-րդն է