‘«Տիտանիկի» փրկված ուղևորուհու նամակը վաճառվել է 12 հազար դոլարով’

1389

Բոստոնի RR աճուրդում վաճառվել է «Տիտանիկ» շոգենավի աղետից փրկված մի ուղևորուհու նամակը, հաղորդել է Associated Press-ը: Գնորդի անունը, որը նամակը ձեռք է բերել 11 հազար 875 դոլարով, չի հաղորդվում:

1912 թ. մայիսին գրված նամակի հեղինակը ոմն Լյուսիլ Դաֆ-Գորդոն է՝ ունևոր մարդկանց հագուստի դիզայներ: Նա, նրա ամուսինը ու ևս տասը մարդ աղետից փրկվել են 40 տեղանոց նավակով: Այդ փրկարարական նավակը մամուլն անվանել է «Փողի նավակ» (Money Boat). Դաֆ-Գորդոնի ամուսնուն մեղադրում էին այն բանում, որ նա կաշառել է նավակի անձնակազմին, որպեսզի նրանք հնարավորինս արագ հեռանան խորտակվող նավից:  Սակայն հետագայում այդ մեղադրանքները հանվել են: «Այնպիսի տպավորություն էր, թե մենք ընդհանրապես սխալ ենք արել, որ փրկվել ենք: Մի՞թե դա խայտառակություն չէ»,- նամակում գրել է Դաֆ-Գորդոնը:

Բրիտանական անդրատլանտյան «Տիտանիկ» շոգենավը խորտակվեց իր առաջին իսկ ուղերթի ժամանակ՝ 1912 թ. ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը՝ բախվելով սառցաբեկորի: Զոհվեց 1496 մարդ: «Տիտանիկի» փրկված 712 ուղևորները և անձնակազմի անդամները ափ հասան «Կարպատիա» շոգենավի միջոցով: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Մուհամեդ Ալիի բռնցքամարտի ձեռնոցները կվաճառվեն աճուրդում’
Հաջորդ հոդվածը‘Թայսոնը երաժշտության մեջ ոգեշնչվում է Մուսոլինիից’