‘ՏԿԱԻՆ. Իրականացվելու են կանխարգելիչ պայթեցման աշխատանքներ’

1271

Դեկտեմբերի 22-28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի` կապված ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական  աշխատանքներ:

Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

ՏԿԱԻՆ

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ջակոմո Պուչինին. խելահեղ արագությունը նրա տարերքն էր’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում և Կենտրոնում’