‘Տղամարդը ընկել է վերելակի հորանը և մահացել’

937

Երևանում վերելակ նստելը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Երեկ հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել բազմահարկ շենքի վերելակում: Ժամը 12:40-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի 1-ին մուտքի վերելակի հորանն է ընկել 63-ամյա Համայակ Ավագյանն ու մահացել: Ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քր.օր.-ի 157 հոդվածով` «Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից» և մեղավորին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք միայն, որ այս տարվա Երևանի բյուջեով Երևանի քաղաքապետարանը 220 մլն դրամ գումար է հատկացրել թափառող շների դեմ պայքարելու համար, իսկ վերելակների նորոգման համար տրամադրվել է ընդամենը մոտ 90 մլն դրամ: 

Նախորդ հոդվածը‘Նշանակվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիան մեծ պատերազմի նախօրեին’